«Անկյունաքար» հրատարակչություն

Thursday, October 21, 2010

Ընդհանուր ... General ...

Անգլերենի և հայերենի արդի վիճակն արտացոլող  ծավալուն բառարանի կարիքը վաղուց էր զգացվում։  Այդ բառարանը պետք է օգնի հայախոս մարդուն ոչ միայն առնչվել անգլերեն բանավոր և գրավոր խոսքին, այլև հարմար գործիք լինի՝ անգլերենից հայեցի թարգմանություն կատարելու համար։ Այս անհրաժեշտությունից ելնելով՝ Անկյունաքար հրատարակչությունը ձեռնարկել է սույն Անգլերեն-հայերեն արդի բառարանի հրատարակումը։
Բառարանն ընդգրկում է շուրջ 114 000 բառ և արտահայտություն։ Ներկայացված են բառապաշարի թե՛ ընդհանուր գործածական և թե՛ խոսակցական, թե՛ գրքային և թե՛ մասնագիտական շերտերը՝ առանձնացված համապատասխան ոճական-մասնագիտական նշումներով։

A dictionary, reflecting the contemporary state of the English and the Armenian languages, has long been a necessity. Such a dictionary should be a handy tool for the Armenian native speaker not only  in dealing effectively with English speech and texts, but it should facilitate the translation of texts from English into correct and fluent Armenian as well. Considering this necessity, Ankyunacar Publishing has compiled the English-Armenian Contemporary Dictionary.
It includes over 114 000 entries. Apart from general vocabulary, the dictionary presents spoken, literary, technical-occupational entries with corresponding stylistic labels.

Սիրելի ընթերցող, Gentle Reader!

Անկյունաքար հրատարակչությունն արդեն տպագրության է հանձնել երկար սպասված Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանը։ Այն պարունակում է շուրջ 114 000 բառ և արտահայտություն, էջերի քանակն է՝ 1126, կազմողներ՝ Խաչիկ Գրիգորյան և Զարուհի Գրիգորյան։ Հուսով ենք, որ շատ շուտով կկարողանանք այն հանձնել Ձեր դատին։ Իսկ մինչ այդ կներկայացնենք Ձեզ հատվածներ գրքի նախաբանից։ Մաղթում ենք հաճելի ընթերցանություն։

Ankyunacar Publishing has already started the printing works for the long-awaited English-Armenian Contemporary Dictionary. It includes the translations for over 114 000 words and phrases. The total number of pages is 1126. The dictionary was compiled by Khachik Grigoryan and Zaruhi Grigoryan. We are looking forward to having it ready for You. And for the meantime, we shall post some information from the foreword. Enjoy the reading!