«Անկյունաքար» հրատարակչություն

Sunday, March 13, 2011

Շնորհանդեսն անցավ աշխույժ մթնոլորտում



 Լուսանկարը՝ Կարին Գրիգորյանի
Շնորհանդեսն անցավ աշխույժ մթնոլորտում, ծավալվեց քննարկում ըստ էության, մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Գայանե Հովհաննիսյանը, բան. գիտ. թեկնածու, դոց. Գայանե Եղիազարյանը, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր պրոֆ. Արամ Սահարյանը, Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուքասզյանը, փիլ. գիտ. թեկնածու Վլադիմիր Օսիպովը, 
 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի


կենս. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը, Հայ մատենագրության թվանշային գրադարանի տեխնիկական տնօրեն Հովհաննես Կիզողյանը, ինչպես նաև Ներսես Տեր-Վարդանյանը, Արա Ուղուրլուօղլուն, Արմինե Հալաջյանը, Ռուբեն Թառումյանը, Միքայել Պողոսյանը, Սամվել Աբաջյանը, Հասմիկ Բաբաջանյանը, Միհրան Բարսեղյանը, Ներսես Հայրապետյանը և այլք։

 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի
 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի
Քննարկմանը Գ. Հովհաննիսյանը կարևորեց նման բառարանի լույսընծայումը, ինչպես նաև իր ուրախությունը հայտնեց, որ բառարանի համահեղինակ Զարուհի Գրիգորյանը Վ. Բրյուսովի անվ. ԵրՊԼՀ Անգլերեն հաղորդակցման ամբիոնի ասպիրանտն է։Գ. Հովհաննիսյանը հարցրեց, թե բառարանը կազմողները ինչպես են վերաբերվել այլ մշակութային միջավայրից եկած բառերին, ինչպիսին է pudding բառը։


 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

 Այս հարցին ի պատասխան՝ Խ. Գրիգորյանը պատասխանեց, որ քանի որ դրանք մեկ այլ մշակույթի բնորոշ բառեր են, իրենք նախընտրել են նման բառերը ոչ թե թարգմանել, այլ բացատրել։ Խոսվեց նաև ներկա http://bar-ankyunacar.blogspot.com/ բլոգում քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։  Հնչեց նաև հարց այն մասին, թե արդյոք Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանն ունենալու է առցանց տարբերակ։ Պատասխանելով հարցին՝ Խ. Գրիգորյանը նախ նշեց, որ բառարանը ստեղծվել է ամենաժամանակակից տեխոլոգիաների գործածությամբ, և տպագիր տարբերակի կողքին անպայման կստեղծվի  առցանց տարբերակը, և այս երկուսը կլրացնեն միմյանց։
 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

Friday, March 11, 2011

Գարեգին Չուքասզյանը ընդգծեց. «Այս բառարանի կարևորությունը խիստ մեծ է։ Հեղինակները հաջողությամբ ավարտել են մի մեծ նախագիծ։ Այս ծավալի և բովանդակության բառարան չի եղել նորանկախ Հայաստանում։
  Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

Պետությունը պետք է խրախուսի այս  լուրջ ձեռնարկը։ Նման աշխատությամբ է հաստատվում անկախության գիտակցումը, այս բառարանը ինքնին անկախ  լինելու գրավական է։ Հիմա արդեն հերթը  պետական  հետևողական  հոգածությանն է, որ ճիշտ գնահատվի  և այս  հսկայական աշխատանքի արդյունքը ծառայի իր նպատակին»։

 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

Wednesday, March 9, 2011

Գրքի շնորհանդեսին ներկաներին շնորհավորեց Գրահարատարակիչների Ազգային Ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը և նշեց. «Մեր հրատարակչական իրականության մեջ մի նոր երևույթ է ձևավորվում՝ ընտանեկան հրատարակչությունը, ինչպիսիք են Գիտանքը, Անկյունաքարը  ևայլն, որն ողջունելի գաղափար է։ Ինձ համար Անկյունաքար հրատարակչությունն առանձնանում է նախ, որ հրատարկում է իր ուրույն գրքերը, բառարանները, և ապա  ընթերցողներ է պատրաստում  իր հրատարակած գրքերի  համար»։

Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

Monday, March 7, 2011

Խաչիկ Գրիգորյանի խոսքից

Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանի  «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցած շնորհանդեսին բառարանի հեղինակներից Խաչիկ Գրիգորյանն իր խոսքում ասաց.
_ Անդրադառնալով Արդի բառարանի ստեղծման պատճառներին, նա ասաց. «Անգլերենի և  հայերենի արդի վիճակն արտացոլող  ծավալուն բառարանի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։  Պետք էր մի այնպիսի բառարան, որը  կօգներ հայախոս մարդուն ոչ միայն առնչվել անգլերեն բանավոր և գրավոր խոսքին, այլև դառնար լիարժեք գործիք՝ անգլերենից հայեցի թարգմանություն կատարելու համար։  Այս անհրաժեշտությունից ելնելով է, որ ձեռնարկեցինք սույն  Արդի բառարանի հրատարակումը»։
 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

«Անգլերեն-հայերեն արդի բառարանի» ստեղծման նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2000 թվականից։ Աշխատանքի ընթացքում օգտվել են հայ բառարանագրական ավանդույթներն արտացոլող թեմատիկ ու ժամանակային մեծ ընդգրկում ունեցող գրականությունից, սկսած 1868 թ. Վենետիկում տպագրված Հարություն Ավգերյանի «Անգլերեն և Հայերեն Բառարանից» մինչև մեր օրերը լույս տեսածները։ Բառերի և դարձվածքների ժամանակակից իմաստները ճշտելու և հստակեցնելու համար կազմողները օգտվել են բրիտանական ու ամերիկյան առաջատար հրատարակչությունների վերջին բացատրական բառարաններից։ Հատկապես բացատրական բառարաններից, այլ ոչ թե երկլեզվյա բառարաններից, որպեսզի բառիմաստները լինեն ճշգրիտ, ներկայացված լինեն ըստ գործածության հաճախության, տրված լինեն հնարավոր իմաստային բոլոր տարբերակները և այլն։  Վերցվել է բրիտանական հնչյունային տառադարձումը։
Բառարանը կազմելիս հեղինակները ձգտել են հնարավորության դեպքում ներկայացնել բառերի հայեցի տարբերակը։  Օգտագործվել են թե՛ հրապարակում առկա հաջողված հայերեն եզրերը, և թե՛ այս բառարանը կազմողների ստեղծածները։ Նորագույն փոխառությունները ներառվել են այն եզրույթների  դեպքում, որոնց համար հայերեն հաջողված համազորներ չկան կամ էլ որոնք գործածվում են հայերեն տարբերակներին զուգահեռ։ 
Շնորհանդեսի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին, բարձր գնահատվեց  Արդի բառարանի լույս ընծայման փաստը, նրա տարողունակությունը, տեղի ունեցավ հետաքրքիր, աշխույժ քննարկում։

Sunday, March 6, 2011

Շնորհանդես «Բյուրոկրատում»

Նոյեմբերի 26-ին, 2010 18.00, Բյուրոկրատ գրախանութում կայացած շնորհանդեսին մասնակցում էին  տասնյակ մասնագետներ, գիտնականներ, արվեստագետներ, գրահրատարկիչներ ու նաև այդ իրադարձությամբ հետաքրքրված անձինք։
      Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի


 
Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

Շնորհանդեսը բացեց գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ով նշեց, որ ուրախ է, որ իրենց գրախանութում է կազմակերպվել Անկյունաքար հրատարակչության այդ միջոցառումը, քանի որ ինքը կարևորում է Անյունաքարի լրջությունը և նվիրվածությունը հրատարակչական գործում։ Բառարանը ներկաներին ներկայացրեց թարգմանիչ, բառարանագիր, ֆիզ-մաթ գիտ. դոկտոր Ալեքսանդր Աղաբեկյանը։















Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի


Նա խոսեց Անկյունաքար հրատարակչության որդեգրած մոտեցումների, արդի հայ բառարանագրության զարգացման գործում ֆիզիկոս Խաչիկ Գրիգորյանի ներդրման մասին։ «Այսօր կան զանազան մեծ ու փոքր, ընդհանուր ու  մասնագիտական բառարաններ, սակայն այս բառարանը ներկայացնում է լեզվի համընդհանուր զարգացման ներկա փուլը, նրա ամենատարբեր շերտերը։ Ինձ համար գնահատելի է, որ Անկյունաքար սկսել է ամենափոքր՝ «Անգլերեն -հայերեն ամենաշատ օգտագործվող բառերի առձեռն բառարանից», ու  հետևողական աշխատանքով հասել է այս եզրագծին։ «Անգլերեն -հայերեն արդի բառարանը» այս պահին մեզնանում եղած ամենամեծ  ու ընդգրկուն բառարանն է։ Ես  այն արդեն օգտագործել եմ թարգմարության համար, և փորձով ստուգելով՝ կարծող եմ վստահորեն ասել, այն  թարգմանական աշխատանքում լիովին ծառայում է իր նպատակին»։

Thursday, March 3, 2011

Դիտողություններ և առաջարկներ

Սիրելի ընթերցողներ, սպասում ենք բառարանի բովանդակության հետ կապված ձեր դիտողություններին ու առաջարկներին։ Նախապես շնորհակալություն։

Tuesday, November 23, 2010

Շնորհանդես Presentation

Նոյեմբերի 26-ին, 2010 18.00, Բյուրոկրատ գրախանութում (Երևան) կկայանա Անկյունաքար հրատարակչության՝ 2010թ. նոյեմբերին հրատարակած «Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանի» շնորհանդեսը։ Բառարանը կներկայացնեն Խաչիկ Գրիգորյանը և Ալեքսանդր Աղաբեկյանը։

Հասցեն՝ «Բյուրոկրատ» գրախանութ Պուշկին 56-21 (Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկ), Երևան

On November 26, 2010 at 18.00, the “Bureaucrat” bookshop will host Khachik Grigoryan and Alexander Aghabekyan to present the "English-Armenian Contemporary Dictionary" published by Ankyunacar, November 2010, in Yerevan.

Address: “Bureaucrat” bookshop, Pushkin St. 56-21, (crossroads of Pushkin and Saryan Str.) Yerevan