Բառարանը կազմելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել հետևյալին.
• կարևորել ենք անգլերենի դարձվածային բայերի, դարձվածքների, կայուն կապակցությունների ու առածների արտացոլումը՝ իրենց զուգաձևություններով՝ ներառյալ բրիտանական և ամերիկյան տարբերակները։ Դրանք ներկայացրել ենք իրենց հայերեն համարժեքներով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հայերեն բառացի թարգմանությամբ։
• խոսակցական բառերի և արտահայտությունների հայերեն գրական համազորներից բացի ձգտել ենք տալ նաև համապատասխան խոսակցական տարբերակները՝ անգլերեն տեքստի ընկալումը և թարգմանությունն ավելի դիպուկ դարձնելու նպատակով։
• բուսանուններին և կենդանաբանական անուններին նվիրված բառահոդվածներում սովորաբար նշել ենք նաև լատիներեն կարգաբաշխային (տաքսոնոմիական) անվանումները։
• որոնման հեշտության համար հապավումները, կրճատումները, աշխարհագրական եզրերը ևս ներառել ենք ընդհանուր բառացանկի մեջ։
Այս բառարանում հնչյունական տառադարձումը տրված է հիմնականում միջազգային հնչյունական տառադարձման բրիտանական տարբերակով՝ UK IPA։ Հնչյունական տառադարձումը չի տրված մի շարք ածանցավոր և բարդ բառերի դեպքում։